© 2010 «Իզոտոն» ՍՊԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾԸՆԿԵՐ Մրգային օղիների, գինու, մուրաբաների, ջեմերի,
հյութերի արտադրություն կազմակերպելու համար:

«Իզոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2003թ.
(Հայաստանի Հանրապետություն, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր):

Ընկերության հիմնադիրն է Հայկ Իսախանյանը: Կամակերպությունը զբաղվում է գինու եւ կոնյակի հնեցման համար անհրաժեշտ կաղնեփայտե տակառների արտադրությամբ: Հիմնական գործունեության հետ զուգահեռ իրականացվում է փայտից պատրաստված դեկորատիվ ծաղկամանների, փայտյա հուշանվերների, պաղպաղակի փայտիկներ արտադրությամբ: Մոտ ապագայում նախատեսվում է նաև կազմակերպել կահույքի արտադրություն: Ընկերությունը համագործակցում է Հայաստանում Պռոշյանի կոնյակի գործարանի եւ Երասխի գինու գործարանի, Եղվարդի կոնակի գործարանի, Լեռնային Ղարաբաղի փայտամշակման կազմակերպությունների, մարզի բոլոր գինեգործական կազմակերպությունների հետ:


Կազմակերպությունը գործընկերներ ունի Ռուսաստանի դաշնությունում, որտեղ արտահանում է նաեւ իր սեփական արտադրանքը: Այժմ աշխատանքներ են իրականացվում եվրոպական շուկա արտադրանք արտահանելու համար:

«Իզոտոն» ՍՊԸ-ն իր ստեղծման օրվանից բազմաթիվ անգամ մասնակցել է ցուցահանդեսների, ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ստացել է մրցակակներ
եւ շնորհակալագրեր:


Այդ թվում USAID-ի, Հայաստանի հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում: Կազմակերպությունն այժմ էլ կարիք ունի նոր գործընկերների: Ձեռք բերել տակառամշակման ժամանակակից սարքավորումներ: Իրականացնել համատեղ գործարարություն: