© 2010 «Իզոտոն» ՍՊԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մրգային օղիների , գինու,մուրաբաների, ջեմերի, հյութերի արտադրություն կազմակերպելու համար:

<< ՏԱՐՈՆ >> բաց բաժնետիրական ընկերությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Հիմնադրվել է 1980 թվականին:

Ընկերությունը ունի 0.2863 հեկտար տարածք, որի վրա կառուցված է երկհարկանի մասնաշենք, յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4-5 մետր, մեկ հարկի մակերեսը` 1200մ², ընդամենը արտադրական և ոչ արտադրական մակերեսը 2400մ² և 180 մ² պահեստային տարածք: Ընկերությունն ունի սեփական ենթակայան` երկկողմանի էլսնուցմամբ, ունի հորքային ջուր:

<< ՏԱՐՈՆ >> ԲԲԸ-ն իրավահաջորդն է Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկայի, որը նախկինում թողարկել է մանկական և մեծահասակների ներքին և արտաքին տրիկոտաժից արտահագուստներ: Նախատեսված է մասնաշենքի երկրորդ հարկում պահպանել տրիկոտաժի արտադրական հզորությունները` ապահովելով մինչև 150 աշխատատեղ: Վայոց Ձորի մարզը հայտնի է բարձրորակ, քաղցրահամ, էկոլոգիապես մաքուր մրգերով ու հատապտուղներով` Արենի տեսակի խաղող` սև և սպիտակ, ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, սալոր, սերկևիլ, ընկույզ, մասուր և այլն: Մարզում դեռևս չկան մրգերի վերամշակման գործարաններ: Կան գինու գործարաններ, որոնք չեն կարողանում մթերել և մշակել խաղողի և մրգերի ողջ բերքը: Ուսումնասիրելով աճեցվող մրգերի տեսակները, քանակը, գինը, գնահատելով մեր հնարավորությունները` գտնում ենք , որ ընկերությունը կարող է որոշակի մասով վերապրոֆիլավորվել վերոնշյալ մրգերի և հատապտուղների վերամշակման ուղղությամբ: Մեր հաշվարկներուվ նախապատրաստական աշխատանքները կտևեն մոտ 1 տարի, իսկ արտադրանքի իրացումը` 2-րդ տարվանից, շահույթ նախատեսվում է 5 տարում: Անհրաժեշտ են կատարել որոշակի վերանորոգման աշխատանքներ, կառուցել կաթսայատուն , գազի խողովակաշարի անցկացում(120մ), մառան, սառնարան, բարեկարգել տարածքը և ձեռք բերել արտադրությանն անհրաժեշտ ժամանակակից մեքենասարքավորումներ, տարաներ, լաբարատոր սարքավորումներ և այլն:

Մեր գործընկերներից ակնկալում ենք`
ա ) Ֆինանսական ներդրում` շահույթից շահաբաժնով
բ ) Բաժնեմասի որոշակի վաճառք` կախված ներդրումների չափից:
գ ) Համատեղ ընկերության հիմնում:

Մնացած հարցերը մանրամասն կքննարկվեն կլոր սեղանի շուրջ:

Մեր հասցեն է` ՀՀ Վայոց Ձորի մարզ քաղաք Եղեգնաձոր Միկոյան 8 Հայկ Իսախանյան
Հեռախոս` քաղ./+374/ 28124460. 028124460; Բջջային /+374/91201349 091201349
email` info@izoton.am Վեբ կայք`izoton.am